Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կեղծ է անվանել հաղորդագրությունները, թե Իսրայելն Իրանի էներգետիկ օբյեկտներին չի հարվածել ԱՄՆ ճնշման պատճառով։ Գրասենյակից շեշտել են, որ հարվածի թիրախների ընտրությունն արվել է ավելի վաղ՝ ազգային շահերին համապատասխան։

«Հաղորդագրությունը, համաձայն որի՝ Իսրայելն Իրանի նավթագազային օբյեկտների նկատմամբ հարձակման մտադրությունը փոխել է ամերիկյան ճնշման պատճառով, ամբողջությամբ սուտ է։ Իսրայելն ավելի վաղ է ընտրել հարձակման թիրախները՝ ազգային շահերին համապատասխան, ոչ թե ԱՄՆ-ի թելադրմամբ։ Այդպես եղել է և լինելու է»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Related posts

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը