Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի ուղղությամբ: Նշվում է, որ այդ օբյեկտներում պահվում էին Կալաշնիկովի ինքնաձիգներ, պայթուցիկ սարքեր, հակատանկային հրթիռային համալիրներ և տարբեր զինամթերք։

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ զինանոցը նախատեսված էր «դեղին գծի» տարածքում գործող խաղաղ քաղաքացիների և զինծառայողների դեմ հարձակումներ իրականացնելու համար:

ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունից ընդգծել են, որ գործողության մեկնարկից առաջ ձեռնարկվել են համալիր միջոցառումներ՝ քաղաքացիական բնակչության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Մասնավորապես, իրականացվել է նախնական օդային հետախուզություն, խաղաղ բնակիչները նախապես զգուշացվել են, իսկ թիրախները խոցելու համար կիրառվել է բարձր ճշգրտության զենք։

Related posts

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները