Իսրայելը «խոր ափսոսանք» է հայտնել Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցու «պատահական արկակոծման» հետևանքով զոհերի կապակցությամբ

Իսրայելը խորապես ցավում է Գազայի Սուրբ Ընտանիքի եկեղեցու վրա «պատահական արկի» ընկնելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

Իսրայելի պաշտպանության բանակում հավաստիացրել են, որ արկի բեկորները սխալմամբ են հայտնվել Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցում: Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա արկի ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, առնվազն 10-ը վիրավորվել են:

Հռոմի Պապ Լևոն XIV-ը խոր վշտով է ընդունել զոհվածների և վիրավորների մասին լուրը, միաժամանակ նա անհապաղ հրադադարի կոչ է արել և տարածաշրջանում երկխոսության, հաշտեցման և տևական խաղաղության հաստատման հույս հայտնել։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայում և կոչ արել դադարեցնել կրակը։

Related posts

Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին