Իսրայելական տանկերը կրակ են բացել հրադադարից հետո

Իսրայելական տանկերը կրակ են բացել հրադադարից հետո Գազա վերադարձող պաղեստինցիների վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Իրանական «Ախարին Խաբար» թերթի փոխանցմամբ՝ հրադադարի հայտարարումից հետո իսրայելական տանկերը սկսել են կրակ բացել Գազայի հատված վերադառնալ փորձող պաղեստինցիների վրա։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել անցակետերից մեկում, երբ բնակիչները փորձում էին վերադառնալ իրենց տները։ Մանրամասները և զոհերի թիվը դեռևս չեն ճշտվել։ Հրապարակման պահին Իսրայելից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ