Իսպանիայի հավաքականի միանգամից յոթ խաղացողների մոտ մրսածություն է նկատվել. պատճառը՝ օդորակիչն է

Իսպանիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների առողջական վիճակը վատթարացել է Կատարում:

Ազգային հավաքականի միանգամից յոթ խաղացողների մոտ մրսածություն է նկատվել. պատճառը՝ օդորակիչն է։ Գրեթե բոլոր խաղացողները կորցրել են իրենց ձայնը, հայտնում է AS-ը։ Այդ ֆուտբոլիստներից մեկը Ալվարո Մորատան է, նշում է աղբյուրը։

Մեկ այլ մեծ խնդիր է պաշտպան Գիլյամոնի վնասվածքը։ Խմբային փուլի երրորդ տուրից առաջ նրան խաղադաշտում չեն սպասում։

Իսպանիան առաջին տուրում կխաղա Կոստա Ռիկայի հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։

Աղբյուրըը՝ ArmSport.am

Related posts

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին

Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար