Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը կվերաբացվի

Իրանից երեք դիվանագետներ ժամանել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը վերաբացելու համար։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Թեհրանի գրասենյակը կազմակերպության կենտրոնակայանում փակվել էր 6 տարի առաջ, երբ Թեհրանն ու Էր Ռիադը խզել էին դիվանագիտական հարաբերությունները:

Al Jazzera-ի տեղեկությունը հաստատել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նաև կրկին դեսպանություն բացել Սաուդյան Արաբիայում, սակայն դա կախված կլինի Թագավորության «գործնական ջանքերից»։

2021 թ. ապրիլից Թեհրանն ու Էր Ռիադը ուղիղ բանակցությունների չորս փուլ են անցկացրել Բաղդադում՝ Իրաքի աջակցությամբ: Կողմերը որոշակի առաջընթաց են արձանագրել։ Ներկայումս ընթանում են հինգերորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը