Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բախվել են Mercedes-Benz-ն ու միկրոավտոբուսը. 6 մարդ է հոսպիտալացվել

Հունիսի 22-ին՝ ժամը 13։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1993 թ.) և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ․). վերջինիս ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1972 թ․), Ա. Ն.-ն (ծնված 1982 թ․), Կ. Մ.-ն (ծնված 1979 թ․), Է. Ու.-ն (ծնված 1983 թ․), Լ. Ո.-ն (ծնված 2003 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ն (ծնված 1969 թ․) հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի