Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ նախագահի տեղակալ: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104-ը: Քվեատուփում առկա էր 104 քվեաթերթիկ, որից անվավեր էր ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 53, դեմ՝ 50:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է ԱԺ նախագահի տեղակալի նոր ընտրություն:

Related posts

Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին

Կընդլայնվի ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Արենի տեսակի խաղողի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի