Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը:

Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր:

Related posts

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան