Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Երևանում հուլիսի 1-ին ինքնասպանություն է տեղի ունեցել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ  Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձի հատկանիշով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնությունից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

Նշված հասցե է ժամանել ոստիկանության  խումբը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, ով ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով:

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա