Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ

Ֆրանսիայում թեթև ինքնաթիռը, որը վարձակալվել էր պարաշյուտային թռիչքի համար, աղետի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 11 մարդիկ մահացել են։ Նրանց թվում են եղել օդաչուն, հինգ հրահանգիչ և հինգ ուսանող։ Շտապօգնության բժիշկներից բաղկացած խումբը պլանավորել էր կատարել իր առաջին պարաշյուտային թռիչքը, հայտնում է AFP-ն։

Առավոտյան թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց, թեթև շարժիչով Pilatus PC-6 ինքնաթիռը վայր է ընկել Տոմբլեն քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող բնակելի տարածքում: Գետնի վրա զոհեր չեն եղել՝ չնայած վթարը տեղի է ունեցել Տոմբլենի մեծ սուպերմարկետի մոտ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ շարժիչը խափանվել է թռիչքից կարճ ժամանակ անց։

Հետաքննությունը բարդանում է սև արկղերի և կարգավարների հետ օդաչուի բանակցությունների ձայնագրության բացակայության պատճառով:

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը