Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 1-ին՝ ժամը 19:31-ին, Երևանի Սարյան փողոցում պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, պայթյունը տեղի է ունեցել Սարյան փողոց 2/2 հասցեի մոտակայքում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ