«Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին. Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ այդպիսով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

Լիլիթ Մակունցը հայտնեց, որ դրա պատճառ է դարձել այն, որ Ռուբեն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների նկատմամբ:

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց Մակունցը:

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը