Իհարկե, ես ցանկանում եմ, որ Մբապեն մնա. նա աշխարհի լավագույն խաղացողն է. ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակը.

«Իհարկե, ես ցանկանում եմ, որ Կիլիանը մնա: Նա աշխարհի լավագույն խաղացողն է, իսկ ՊՍԺ-ն նրա համար լավագույն ակումբն է։ Նա ամեն ինչի կենտրոնն է»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Այս մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 16 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ