Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռն ու հրաժարվել հայտնի ազգանունից

Միլիարդատեր Իլոն Մասկի որդին՝ Կսավիեն, որոշել է փոխել սեռն ու հրաժարվել հոր հետ շփումից։

«Արդեն վաղուց չեմ հանդիպում կենսաբանական հորս եւ չեն ցանկանում ինչ-որ կերպ կապված լինել նրա հետ»,-News.am-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերում, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ, նշել է Կսավիեն։ Ի դեպ, հիմա նա ցանկանում է, որ իրեն կոչեն Վիվիեն Ուիլսոն։

Ի դեպ, ուսանողության տարիներին Իլոն Մասկը ծանոթացել է իր առաջին կնոջ՝ Ժյուստին Ուիլսոնի հետ։ Զույգն ամուսնացել է 2000թ․-ին եւ երկու տարի անց որդի ունեցել, որը 10 ամիս անց անհայտ պատճառներից մահացել է։ 2004թ․-ին զույգը որոշել է դիմել արտամարմնային բեղմնավորման, եւ նրանք երկու որդին են ունեցել՝ Գրիֆինն եւ Դեմիանը։ 2006թ․-ին կրկին արտամարմնային բեղմնավորման արդյունքում Ժյուստինը եռյակի է լույս աշխարհ բերել՝ Կսավիեն, Կայյուն, Սակսոնան։ 2008թ․-ին Իլոնն ու Ժյուստինը բաժանվել են։

Related posts

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան

4-ամյա դստեր ներկայությամբ մեքենայից հրել, դուրս է գցել կնոջը․ նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները