Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ համաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ նշելով, որ հանդիպման պայմանավորվածությունը նախնական է և հստակ օր դեռևս որոշված չէ:

Related posts

Օգոստոսի 12-ի երեկոյան Եվրոպային և Ռուսաստանին սպասվում է վերջին 25 տարվա ամենախոշոր աստղագիտական երևույթը

Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա

Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան