Ժնեւում մեկնարկում են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցությունները

Ժնեւում սկսվում են ռուս-ամերիկյան կոնսուլտացիաները՝ նվիրված անվտանգության երաշխիքների հարցերին, հաղորդում Է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի պատվիրակությունը, որը գլխավորում են արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ժամանել Է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչություն, որտեղ կկայանա հանդիպումը:

Բանակցությունները ժամանակային շրջանակներ չունեն, ուստի բացառված չԷ, որ կողմերն այսօր ընդմիջումներ անեն:

Հանդիպման արդյունքների մասին հունվարի 10-ի երեկոյան լրագրողներին կպատմի Ռյաբկովը:

2021 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել Է ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ պայմանագրի, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների շուրջ համաձայնագրի նախագծերը:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է