Ժամը 20.00-ի դրությամբ Եղեգիսում ընտրությանը մասնակցել է քաղաքացիների 60.75, Արենիում՝ 45 տոկոսը. ընթանում է ձայների հաշվարկ

Վայոց ձորի 2 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություն էր։

Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, ժամը 20.00-ին, ինչպես կարգն է, փակվել են 21 ընտրատեղամասերը՝ 9-ը՝ Արենի խոշորացված համայնքում, 12-ը՝ Եղեգիս խոշորացված համայնքում։ Այս պահին բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկն է մեկնարկել։

Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Հարությունյանի փոխանցած տվյալների համաձայն՝ ժամը 20.00-ի դրությամբ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում, որը ներառում է 12 գյուղ, քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 2 814-ը կամ 60.75 տոկոսը։

Արենի խոշորացված համայնքում, որը ներառում է 9 գյուղ, և քվեարկության իրավունք ունի 8 196 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 3 688 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 45 տոկոսը։

Առավել մեծ մասնակցություն բացարձակ թվով եղել է Արենի բնակավայրում՝ 668, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ Գնիշիկում՝ 59.68 տոկոս։

Եղեգիս համայնքի դեպքում տոկոսային հարաբերակցությամբ առավելագույն մասնակցությունը գրանցվել է Հորս բնակավայրում՝ 74.58 տոկոս, իսկ բացարձակ թվով՝ Շատին բնակավայրում՝ 676։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ