Ժամը 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշվում է, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ եղել են հովանոցներով և այդ դեպքերում հաշվարկն արվել է՝ ենթադրելով, որ ամեն հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։

 

Այսօր՝ մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք:

🔹«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ:

🔹Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

🔹Նշենք, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ եղել են հովանոցներով և այդ դեպքերում հաշվարկն արել ենք՝ ենթադրելով, որ ամեն հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից` https://drive.google.com/drive/u/3/folders/1MkbCJwDYC0FXMqhNamz-JwqZwCE2C99k

🔹Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։

Опубликовано Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens Воскресенье, 26 мая 2024 г.

Related posts

«7 քար» բակային խաղերի փառատոնը՝ Պեմզաշենում

Հայաստանը 75 մլն եվրո վարկ է վերցնելու Զարգացման ֆրանսիական գործակալությունից

Առանց ՌԴ-ի թույլտվության՝ 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա. ԱԽ քարտուղար