Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում

Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել են և 17։00 դրությամբ առավտյան դիտված մակարդակի համեմատ 60 սմ-ով։

Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։

Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում