Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է

Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթղթեր են ստորագրվել։

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին փաստաթղթով այն ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում։

Երկրորդը վերաբերում է էներգետիկային՝ ԱՄՆ-ն համագործակցելու է ՀՀ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։

Երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը։

Related posts

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր