Թրամփի հետ հանդիպման հարմար վայրերից մեկը Արաբական Միացյալ Էմիրություններն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հարմար վայրերից մեկը Արաբական Միացյալ Էմիրություններն է:

«Մենք շատ ընկերներ ունենք, որոնք պատրաստ են օգնել մեզ կազմակերպել նման միջոցառում։ Ընկերներից մեկն ԱՄԷ նախագահն է»,- ասել է Կրեմլի ղեկավարը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասին Պուտինն ասել է, որ ինքը նման հանդիպմանը դեմ չէ: Ըստ Կրեմլի ղեկավարի՝ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվեն համապատասխան պայմաններ: «Իրավիճակն այժմ հեռու է նման հանդիպման համար նպատակահարմար լինելուց»,- ասել է Պուտինը:

Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է, Կրեմլն այն կհայտարարի ավելի ուշ: Նրա խոսքով՝ հանդիպման համար հնարավոր ժամանակահատված է նշվել հաջորդ շաբաթը, այժմ քննարկվում են հանդիպման այլ մանրամասներ:

Related posts

ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

«Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել

Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար