Թրամփի հայտարարությունների ֆոնին Գրենլանդիայում մարտի 11-ին կանցկացվի համընդհանուր ընտրություն

Գրենլանդիայի վարչապետը երեքշաբթի հայտարարել է, որ Դանիայի կիսաինքնավար տարածքում մարտի 11-ին համընդհանուր ընտրություն կանցկացնի՝ կղզին ձեռք բերելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահագրգռվածության ֆոնին:

Ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավի գլխավոր թեմաները կլինեն Գրենլանդիայի անկախության ձգտումը, հարաբերությունները Դանիայի և Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև փխրուն տնտեսությունը, որը կախված է ձկնորսությունից ու դանիական դրամաշնորհներից:

Գրենլանդիան, որն ունի հսկայական չօգտագործված հանքային պաշարներ, հայտարարել է, որ բաց է բիզնեսի համար, բայց չի ցանկանում Միացյալ Նահանգների մաս դառնալ:

Ի պատասխան Թրամփի շահագրգռվածության և արտաքին միջամտության մտավախությունների՝ օրենսդիրները երեքշաբթի որոշում են ընդունել արգելել օտարերկրյա և անանուն նվիրատվությունները քաղաքական կուսակցություններին:

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է