Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահը մտադիր է սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում ընդունել Թուրքիայի նախագահին, քննարկել առևտրային, ռազմական և այլ հարցեր։
«Աշխատում ենք առևտրային և պաշտպանական բազմաթիվ պայմանագրերի, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների գնման, F-16 կործանիչների մեծ համաձայնագրի շուրջ, կշարունակենք բանակցությունները F-35 կործանիչների հարցով»,- հայտնել է Թրամփը Truth Social-ի էջում։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ միշտ շատ լավ հարաբերություններ է պահպանել Ռեջեփ Էրդողանի հետ:
Վաշինգտոնը Անկարային հանել էր F-35-երի արտադրության ծրագրից, երբ Թուրքիան տարիներ առաջ ռուսական С-400 համակարգեր էր ձեռք բերել:
Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը թույլ կտա լուծել մի շարք հարցեր, ամրապնդել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր