Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները հունիսի 15-17-ը գագաթնաժողով են անցկացնում Կանադայի Կանանասկիս շրջանում: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ «G7-ի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի, առաջնորդները պատրաստել են Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության նախագիծ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն չի ստորագրել»։

Գործակալության տվյալով՝ G7-ի առաջնորդներն այդ հայտարարության նախագծում կողմերին լիցքաթափման կոչ են արել, միաժամանակ նշել, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի։

Բացի այդ, պատրաստվել է համատեղ հայտարարության նախագիծ՝ կարևորագույն օգտակար հանածոների մատակարարումները պաշտպանելու և ազգային տնտեսություններին աջակցելու մասին։ Սակայն, ըստ Reuters-ի, Թրամփը հրաժարվել է ստորագրել նաև այդ փաստաթուղթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ամենայն հավանականությամբ, ղեկավարների ամփոփիչ համատեղ հայտարարություն չի լինի, բայց կարող են լինել առանձին հայտարարություններ որոշակի թեմաների վերաբերյալ:

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է