Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Վաշինգտոնը չի ծրագրում Իրանում հարստացված ուրանի առգրավման գործողություններ իրականացնել, սակայն ապագայում նման ծրագրեր կարող են ի հայտ գալ:

«Մենք դրա վրա չենք կենտրոնացած, բայց որոշ պահի դա հնարավոր է»,- Associated Press-ը մեջբերել է Թրամփի խոսքերը։

«Այժմ մենք կենտրոնանում ենք նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ռմբակոծելու վրա»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը հարցազրույցում նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտի, երբ «ենթագիտակցորեն» հասկանա, որ արդեն ժամանակն է։

Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ նավթի ու մյուս ապրանքների գները կսկսեն անկում ապրել գործողության ավարտից անմիջապես հետո:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը