Թրամփը Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։

Քննարկվող օրինագիծը ներկայացրել է Սենատի երկկուսակցական անդամների խումբը 2025 թվականի ապրիլին։ Օրինագծի հիմնական հեղինակներն են Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ)։ Նախաձեռնությունը նախատեսում է երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ։ Օրենսդիրների առաջարկը ներառում է 500% մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծման համար այն երկրների դեպքում, որոնք Ռուսաստանից գնում են նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։ Ներկայացուցիչների պալատը քննարկում է նմանատիպ օրինագիծը։

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան չափազանց բացասաբար կվերաբերվի այդ օրինագծի հաստատմանը Միացյալ Նահանգներում։

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ չի սահմանում վերջնաժամկետներ ուկրաինական ճգնաժամի լուծման համար։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան