Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Բաքվում պահվող 23 հայի մասին՝ ընդգծելով, որ կմիջնորդի ազատ արձակել նրանց:
«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Դա կարևոր է, այնպես չէ՞», – ասել է Թրամփը և, բնականաբար, դրական պատասխան ստացել:
Հիշեցնենք՝ նշված 23 հայերը ԼՂ-ում տարբեր օրերի գերեվարված քաղաքացիներ են և ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք բոլորն էլ մեղադրվում են ծանր հոդվածներով կեղծ և շինծու մեղադրանքներով, դատական գործընթացները դեռ ընթացքի մեջ են: