Թրամփը Իրանի հետ բանակցություններում «բավական լավ լուրերի» մասին է հայտարարել

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում «բավական լավ լուրերի» մասին, սակայն զգուշացրել է, որ հրադադարը կարող է ավարտվել առանց համաձայնության:

«Մենք բանակցություններ կվարենք հանգստյան օրերին։ Ես ակնկալում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա։ Հարցերից շատերն արդեն քննարկվել և համաձայնեցվել են»,- նշել է Թրամփը, հավելել՝ ԱՄՆ-ի գլխավոր պայմանն այն է, որ Իրանը հրաժարվի միջուկային զենքից:

Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ակնարկել է, որ պայմանավորվածությունների բացակայության դեպքում ԱՄՆ-ը կարող է հրաժարվել հրադադարից և շարունակել ճնշումը, ներառյալ՝ իրանական նավահանգիստների շրջափակումը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնյաներն էլ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է երկուշաբթի Իսլամաբադում:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում