Թուրքիա-Հայաստան սահմանին թուրք երիտասարդ է անհետացել

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանի Իգդիրի հատվածում ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս երիտասարդներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:

Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելու փորձի ժամանակ նա ընկել է Արաքս գետը։

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները