Թուրքիա-Ադրբեջան ռազմական փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի 3-րդ երկրների դեմ և խախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նա այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Յուրաքանչյուր երկիր ունի այլ պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու ինքնիշխան իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք տարածաշրջանի մեր գործընկերներին պարբերաբար փոխանցում ենք այն թեզը, որ նման փոխգործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Անդրկովկասում առկա ուժերի հավասարակշռությունը: Դա հավասարապես վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ է դրվել 2025 թվականի դրությամբ ադրբեջանական բանակի մակարդակը բարձրացնել Թուրքիայի զինված ուժերի մակարդակին։, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը պետք է համապատասխանեն թուրքական բանակի բոլոր պահանջներին ու չափանիշներին։ Աքարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ միասնական օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրները։

Related posts

Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել. կան զոհեր

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը