Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կամրապնդի Հարավային Կովկասում տնտեսական կապերը. Էրդողան

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը զգալի դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա՝ ամրապնդելով Հարավային Կովկասի բոլոր երկրների համագործակցությունն ու տնտեսական կապերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղային գծի շինարարության մեկնարկի արարողության իր ուղերձում:

Նրա խոսքով՝ երկաթգիծը նոր տրանսպորտային կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, կամուրջ կդառնա Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կմիացնի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները:

Էրդողանն ընդգծել է, որ նախագիծը կավելացնի նաև արտադրությունն ու արտահանումը Թուրքիայի արևելյան շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքը, կամրապնդի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա:

Related posts

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Գյումրիում, Արարատում, Վանաձորում և Հրազդանում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել