Թուրքիան 20 րոպե օդում է պահել Հունաստանի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը` հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ. լրատվամիջոցներ

Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե շարունակ պահել են թուրք-իրաքյան սահմանին՝ Մոսուլ քաղաքից հյուսիս՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ՝ չնայած, որ համապատասխան թռիչքի իրականացումն ավելի վաղ հաստատել էին:

Ինքնաթիռում եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հունական ERT հեռուստաընկերությանը հղումով:

«Այս գործողությունը դուրս է բարիդրացիական հարաբերությունների գաղափարի շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը:

Հայտնի է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն էր վերջին 22 տարվա ընթացքում: Այցի ավարտից հետո ինքնաթիռը թռել է Իրաքից:

«Թուրքական իշխանությունները տեղեկացվել են հատուկ օդանավի չվերթի մասին և թռիչքի թույլտվություն են տվել, սակայն սահմանին մոտենալու պահին այն չեղարկել են: Ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ են սկսվել, ինքնաթիռը ստիպված է եղել նվազեցնել բարձրությունը և պտույտներ կատարել մինչ խնդրի լուծումը: Ընդ որում, վառելիքի անբավարարության ռիսկ է առաջացել»,- գրում է աղբյուրը:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում