Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինա. ՌԻԱ Նովոստի

Թուրքիան Ուկրաինա կռվելու է ուղարկել սիրիացի զինյալներին, որոնք մնացել են Արցախում  2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցելուց հետո: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրին։

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2000 զինյալ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2020 թվականին Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, նրանց մեծ մասը մնացել է այնտեղ պատերազմի ավարտից հետո։ Այժմ էլ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ժամանած գրոհայինների մի մասին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած վարձկանները միացել են օտարերկրյա լեգեոնին, որը ստեղծել են ուկրաինական իշխանությունները ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո։

Ըստ ԶԼՄ-ների՝ 2020 թվականին թուրքական հետախուզությունը մոտ 2,5 հազար զինյալ է ուղարկել Արցախ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, որոնցից 300-ը զոհվել է, մի մասը վերադարձել է Սիրիա, 1000-ն էլ մնացել է Լեռնային Ղարաբաղում։

Related posts

Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև դիմակայությունը շարունակվում է

2025-ի 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել ՀՀ-ում և ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները. Կոնջորյան