Թուրքիան պառակտիչ քաղաքականություն է վարում Արևելյան Եվրոպայում և Կովկասում. Ռոբերտ Մենենդես

«Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը և կլիմայական փոփոխությունները, ժամանակակից աշխարհակարգի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ փոխանցում է Greek City Times-ը:

Ելույթ ունենալով Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում՝ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան մշտական սպառնալիք է ներկայացնում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, և չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ մարտահրավեր է նետում Հունաստանի իշխանություններին Էգեյան ծովի վրա սադրիչ թռիչքներով:

Կոնգրեսականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Արևելյան Եվրոպայում և Կովկասի հարավում «պառակտիչ քաղաքականություն» վարելու համար:

Մենենդեսը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետի հետ: Կիրիակոս Միցոտակիսը հատուկ ուշադրություն է դարձրել երկու երկրների տնտեսական և էներգետիկ համագործակցությանը, ինչպես նաև Հունաստանի ու ԱՄՆ-ի միջև հոկտեմբերին Աթենքում կայանալիք ռազմավարական երկխոսության շրջանակներում առավել սերտ համագործակցության հեռանկարներին:

Related posts

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի