Թուրքիան հրաժարվում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններից. Financial Times

Թուրքիայի իշխանությունները մերժել են ՆԱՏՕ-ի հրավերը՝ մասնակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններին: Դրանք ուղղված են դաշինքին միանալ ցանկացող երկրների և Անկարայի միջև առկա տարաձայնությունների լուծմանը: Թուրքիան դեմ է այդ երկու պետության անդամակցությանը։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տեղեկության՝ հանդիպումը, որին պետք է մասնակցեին երեք երկրների ներկայացուցիչները և չեզոք միջնորդը ՆԱՏՕ-ից, նախատեսված էր չորեքշաբթի։ Թուրքիան, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցի բանակցությունների, քանի դեռ Հելսինկիից և Ստոկհոլմից կոնկրետ առաջարկներ չի ստացել անվտանգության հետ կապված մտահոգությունները նվազեցնելու վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան աղբյուրը թերթին ասել է, որ դաշինքի պաշտոնյաների միջնորդությամբ եռակողմ հանդիպումը դաշինքի «վերջնական նպատակն» է, որին դեռ պետք է հասնել:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից