Թուրքիան հերքում է հունիսի 4-ին սահմանների բացման մասին լուրերը

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականում հրապարակվել է նյութ՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն արագացել է. սահմանային անցակետերը կարող են բացվել հունիսի 4-ին» վերնագրով։

Նյութում նշվում է, որ սպասվում է ցամաքային սահմանների բացում և երկաթուղային հաղորդակցության վերագործարկում։ Բացի այդ նշվում է, որ սահմանային անցակետերը կարող են բացվել 2026-ի հունիսի 4-ին և այս ամսաթիվը խորհրդանշական է, քանի որ 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվել է Բաթումի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Օսմանյան կայսրությունը դարձել էր Հայաստանը ճանաչած առաջին պետությունը, և այն նաև գրանցվել է որպես Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության առաջին միջազգային պայմանագիրը»,-ընդգծվում է նյութում։

Այս համատեքստում թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հերքել են այն պնդումները, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին՝ նշելով, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները ընդգծել են, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Related posts

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում