Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքու-Երևան բանակցությունների արդյունքներով. Ֆիդան

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով. այս մասին Բաքում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրի միջև խաղաղության բանակցություններին։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Եթե Ադրբեջանը և Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ»,- ասել է Ֆիդանը։

Related posts

Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 տուժած

imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ

ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը