Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով «Sputnik Արմենիայի» գրավոր հարցմանը։

«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- ասված է պատասխանում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո հայտարարությամբ էր հանդես եկել, տեղեկացրել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը:

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք