Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է, որ որ երկիրն ավելի վաղ դիմագրաված ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում։

«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի և նվազագույն զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, դա փաստ է։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն։

Նա երկրի ընդդիմությանը մեղադրել է տնտեսական ճգնաժամն օգտագործելով՝ ժողովրդի շրջանում դժգոհության ալիք բարձրացնելու համար։ Մայիսին Թուրքիայում գնաճը կազմել է 73,5 տոկոս, իսկ 2022 թվականին լիրան արդեն կորցրել է արժեզրկվել է մոտ 20 տոկոսով՝ անցյալ տարվա 40 տոկոս արժզրկումից հետո։

Related posts

Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը