Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել

Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի առավոտյան՝ 08:35-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մալաթիային հարակից Մարաշ և Ադըյաման շրջաններում։

Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել։

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը