Թուրքիայում 4 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Քոզան շրջանում 4,6, 4,5, 4 և 3,7 մագնիտուդ ուժգնությամբ իրարահաջորդ չորս երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տեղեկացմամբ՝ երկրաշարժերը գրանցվել են օգոստոսի 7-ին, ժամը 05։32-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Related posts

Վահրամաբերդի ճանապարհները կրկին անմխիթար վիճակում են․

Առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին ՊԵԿ-ից դիմել է փախուստի

Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում