Թուրքիայում 200 հեկտար անտառ է վառվում

Թուրքիայի՝ Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում հրդեհ է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կամավորներ, 22 ուղղաթիռ և 10 ինքնաթիռ։ Հայտարարվել է, որ մինչ այս պահն արդեն վառվել է ավելի քան 200 հեկտար անտառածածկ տարածք։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

«Կարծում ենք, որ կրակը շուտով հսկողության տակ կառնվի, քանի որ ուղղաթիռներին ջուր մատակարարող վայրը շատ մոտ է։ Մեր ամենամեծ դժվարությունն այն է, որ ցամաքային ճանապարհով չենք կարողանում  կրակը մարել»,- նշել է Քեմերի քաղաքապետը։

Վերջինս նաև հավել է, որ հրդեհի բարձրությունը հասել է 900-950 մետրի և անընդհատ տարածվում է, բայց բնակավայրերին սպառնացող վտանգ առայժմ չկա։

Անտառային հրդեհներ են նաև Այդըն նահնագի Սյոկե շրջանի Սազլը Մահալլեսի Շարլաք ցեմենտի արտադրության գործարանի մոտ գտնվող անտառային տարածքնեում։ Հրշեջ-փրկարարական խմբերը ժամանել են  դեպքի վայր և հրդեաշիջման աշխատանքները ընթանում են և՛ ցամաքային և՛ օդային ճանապարհով։

Related posts

Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին