Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան

Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանը եզրակացրել է, որ 2016 թվականին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը եղել է Գյուլենականների շարժման կողմից նախապես պատրաստված լրտեսական գործողության մասը:

Նման որոշում է կայացվել թուրքական հետախուզության նախկին աշխատակիցներից մեկի գործի քննության շրջանակում, որը մեղադրվում է այդ կառույցի հետ կապեր ունենալու համար:

Դատարանի վարկածով՝ սպանության նպատակը եղել է Թուրքիայի միջազգային իմիջի խարխլումը, տպավորություն ստեղծելը, թե երկիրն ի վիճակի չէ ապահովել օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը, ինչպես նաև բարդացնել ռուս-թուրքական հարաբերությունները:

Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթի ժամանակ:

Related posts

ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար. Ճանապարհային դեպարտամենտ

Հուլիսի 10-ից նոր սահմանափակում` գյուղմթերքի արտահանման հետ կապված