Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, վիրավորվել 4-ը: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան էր թռչում ժամը 14.55-ին (Երևանի ժամանակով), կապը ընդհատվել է 15.25-ից (Երևանի ժամանակով): Անմիջապես որոնման աշխատանքներում ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում հաստատվել է, որ ուղղաթիռը կործանվել է: Ուղղաթիռի ընկնելու վայրքում հայտնաբերվել է 9 դի, 4 զինծառայող էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր են ունեցել:

Աղետի պատճառների մասին հաղորդվում:

Related posts

Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները