Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը

Թուրքիայի Կայսերի քաղաքում ցույցերը չեն դադարում: Դրանք սկսվել են 2 օր առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։
Վրդովված տեղացիները այս գիշեր շարունակել են մեքենաներ շրջել, տներ հրկիզել, հարձակվել միգրանտների վրա: Նրանք պահանջել են արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին: Իրավապահները մի շարք ցուցարարների են բերման ենթարկել:
ԶԼՄ-ները հայտնում են, որ բողոքի ակցիաներ են նաև Թուրքիայի այլ բնակավայրերում, այդ թվում՝ Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում: Ավելի վաղ Կայսերիի իշխանությունը հայտնել էր կասկածյալի կալանավորման մասին, խոստացել, որ նրա ընտանիքի անդամները կարտաքսվեն:
Լրատվամիջոցների տվյալով՝ անհանգիստ է նաև Սիրիայում: Սիրիացի ցուցարարները այրել են Թուրքիայի դրոշը, ավտոմեքենաներ շրջել:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում