Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել

Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։ Այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։

Վերջին շրջանում հրդեհները դարձել են Թուրքիայի կյանքի անբաժան մասը։ Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում մոլեգնում էին անտառային ուժգին հրդեհներ: Կրակը տեղափոխվել էր նաև հարևան շրջաններ՝ ընդգրկելով ավելի քան 400 հա տարածք, այրվել էր 11 տուն, 14 աշխատատեղ և 8 գործարան։ Ավելի քան 70 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել