Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, որը կասկածվում է Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման համար

Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը կասկածվում է Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման համար: Այդ մասին X սոցիալական հարթակում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Կասկածյալը Եվգենի Սերեբրյակով է, նա Թուրքիա է ժամանել Մոսկվա-Բոդրում չվերթով։

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ կասկածյալը փախել է Թուրքիա։

Մեքենան պայթեցվել էր հուլիսի 23-ին՝ Մոսկվայի հյուսիսային հատվածում։ Երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց անունները չեն հրապարակվում, սակայն լրատվամիջոցների տվյալով՝ տուժածները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ զինվորականներ են եղել։

Related posts

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում