Թուրքիայում հոսպիտալացվել է կապիկի ծաղկի վիրուսի կասկածով առաջին պացիենտը

Թուրքիայի Զաքարյա շրջանում կարանտինի է ենթարկվել Սենեգալի քաղաքացի՝ կապիկի  ծաղկով վարակվելու կասկածանքով։

Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, նրա մաշկի վրա գոյացած բշտիկները մեծացրել են կապիկի վիրուսի կասկածները, և նա հոսպիտալացվել է Զաքարիայի կենտրոնական հիվանդանոց։

Նոր մոլեգնող վիրուսի ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մեջքի և մկանների ցավ, այտուց, թուլություն, հոգնածություն, մաշկային բշտիկներ, հազ, քթի հոսք և տենդ: Այս հազվագյուտ վիրուսը կարող է փոխանցվել մարդկանց սերտ շփման և նաև կենդանիների միջոցով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է