Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքական դատարանը 11 մարդու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու լեռնադահուկային հանգստավայրում հունվարին տեղի ունեցած հրդեհի դեպքով, որի հետևանքով զոհվել է 78 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Դպրոցական արձակուրդների ժամանակ շատ ընտանիքներ են մեկնել լեռնադահուկային հանգստավայր: Զոհերի թվում է 34 երեխա։ Եվս 137 մարդ վնասվածքներ է ստացել։

Ցմահ դատապարտյալների թվում է Գրանդ Քարթալ հյուրանոցի սեփականատերը: Մեղադրյալների թվում են նաև հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև փոխքաղաքապետ և հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Անկախ փորձագետները նշել են, որ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բացակայել են հրդեհային անվտանգության տարրական միջոցառումները։

Հրդեհը սկսվել է 12-հարկանի շենքի ռեստորանի հատակից:

Related posts

Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է